Հայաստանը հռչակվել էր անկախ պետություն, իսկ օրհներգ դեռ չուներ: Այս թեմայով հեռուստահաղորդում պատրաստեցի, որտեղ երիտասարդ պատմաբանը (թող ների ինձ` անունը չեմ հիշում) համոզիչ ներկայացրեց մինչ օրս գործող հիմնի տեքստը` բառափոխված տարբերակով. «թշվառ-անտեր» հայրենիքն այլևս ազատ-անկախ էր: Լորիս Ճգնավորյանը հիմնավորեց երաժշտության ճշգրտությունը և, ֆիլհարմոնիկի` կարծեմ Ավստրիա հյուրախաղերի մեկնելիս, խնդրեց Ազգային ժողովի համաձայնությունը` համերգներից առաջ այն որպես պետական-ազգային օրհներգ հնչեցնելու համար:
Բավական երկար մտածելուց հետո որոշեցի այս անկեղծ նամակը գրել, հետևելով այն ճշմարտությանը, թե «իշխանները պետք է հնազանդ լինեն Աստծո օրենքներին, որպեսզի իբրև Տիրոջ դեմ ապստամբածներ չպատժվեն»` ըստ սուրբ Ներսես Շնորհալու աստվածաշունչ գրառության։ Միևնույն ժամանակ ակնկալելով ձեր ողջախոհությունը, արդարամտությունը ու սերը առ ի հայրենյաց ժողովրդի։
«Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել է տեղեկություն, որ անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած և դրա հետևանքով մինչ օրս ազատազրկման մեջ գտնվող Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի:
«Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները միջազգային անծանոթ հեռախոսահամարներից ստանում են SMS հաղորդագրություններ, որոնք «սպամ» հաղորդագրություններ են: Ղարաբաղ Տելեկոմը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ խնդրելով չպատասխանել և չկատարել զանգեր նմանատիպ հեռախոսահամարներին:
Թուրքիայում Twitter-ի արգելափակմանն են անդրադարձել ԱՄՆ-ը և ԵՄ-ն՝ տեղեկացնում է «Հուրիեթ» կայքը։ ԱՄՆ պետքարտուղարությունը մտավախություն է հայտնել Թուրքիայում քաղաքացիական հասարակության ապագայի վերաբերյալ։
Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը, անշուշտ, ողջունելի է, կարծում եմ` նրա գործունեությունը Ձեր օգնությամբ կնպաստի միջազգային արենայում Հայոց ցեղասպանության լայն ճանաչման գործընթացին, եթե իհարկե այս առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք և ոչ թե անտարբերության մատնեք:
«Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի սոցիալական և առողջապահական ազդեցության գնահատման աշխատանքներն իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով մրցույթ:
Փղերը մարդկանց բարեկամներն են. սա շատ հին ու ժամանակի փորձությանը դիմացած հավաստում է, Հայաստանում ապացուցում են, որ մարդիկ էլ փղերին կարող են բարեկամ լինել: Երևանի կենդանաբանական այգում ապրող փղերի կյանքը երկար ժամանակ չէր ստացվում՝ հակառակ նրանց համար գործադրած բոլոր ջանքերի:
Զարկերակային բարձր ճնշում` հիպերտոնիա՞, դատավճի՞ռ, թե՞ բուժվող հիվանդություն:
Շատերը գիտեն, որ զարկերակային բարձր կամ ցածր ճնշման դեպքում, բացի ընդունած դեղամիջոցից, լուրջ ազդեցություն են ունենում նաև սնունդն ու ըմպելիքը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...